Մեր հասարակության ամենամեծ ախտերից մեկը զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալի ստախոսությունն է. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Մեր հասարակության ամենամեծ և արգահատելի ախտերից մեկը գրեթե զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալների ստախոսությունն է, իսկ էլ ավելի նողկալի է, երբ դա չի համարվում արատ կամ ախտ, այլ «լռելյայն» դիտարկվում է՝ որպես հանրայնորեն հանդուրժելի կամ ոչ դատապարտելի երևույթ։ Կյանքում պատահում է, որ այս կամ այն խոստումը կամ մտադրությունը…

Կարդալ ավելին

ՀՀ քաղաքացիություն ունեցող 10 դիմորդ անվճար կարող է սովորել Գուբկինի անվան Նավթի և գազի պետական համալսարանում. «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա.Ռ. Հակոբյանի անմիջական միջնորդությամբ և Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո») ակտիվ աջակցությամբ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության կադրային քաղաքականության շրջանակում ձեռք է բերվել 10 դիմորդի անվճար ուսումնառության համաձայնություն Ռուսաստանի Դաշնության Ի.Մ. Գուբկինի անվան Նավթի և գազի պետական համալսարանի բակալավրիատում: Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ՀՀ քաղաքացիություն ունեցող մինչև 30…

Կարդալ ավելին

Փակ է լինելու Շերամի փողոցի՝ Շերամի-Օհանովի խաչմերուկից մինչև Շերամի-Տիչինայի խաչմերուկ հատվածը

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ից մինչև հոկտեմբերի 15-ը փակ է լինելու Շերամի փողոցի՝ Շերամի-Օհանովի  խաչմերուկից մինչև Շերամի-Տիչինայի խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Կարդալ ավելին

Ներքին Հանդում մարդիկ զրկվել են խմելու ջրից, ակունքները մնացել են Ադրբեջանի օկուպացրած ՀՀ տարածքներում. Թաթոյան

Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն իրականացրել է փաստահավաք աշխատանքներ։ 1. Վտանգված է Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը։ Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի հատվածում ՀՀ տարածքի մի մասի զավթումից հետո ադրբեջանական զինված ծառայողներն իրականացնում են ծառերի մեծածավալ ապօրինի հատումներ։ Ըստ մեր նախնական ուսումնասիրության՝ արդեն հատվել է…

Կարդալ ավելին