
ՄԵԶՆԻՑ ՈՉ ՈՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՀԵՏ ԿԱՆԳՆԵԼ ՊԱՅՔԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 35-ամյակի առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ղարաբաղյան շարժումով սկիզբ դրվեց Արցախի վերածննդին և կասեցվեց իր բնօրրանում դարերով ապրող հայ ժողովրդի մի հատվածի բնաջնջումը: 35 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայության պահանջով օրակարգ էր մտել տարածաշրջանը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու…