Վիգեն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ 48-ամյա Վիգեն Սարգսյանի նկատմամբ։ Վ․ Սարգսյանը ՀՀ նախկին պաշտպանության նախարարն է։ Եվ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով։  

Կարդալ ավելին

Պայմանավորվել ենք, որ թունելները պետք է բերենք ամենաժամանակակից տեսքի․ Փաշինյան

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի, Լոռու մարզի Պուշկինոյի և Սպիտակի թունելները կբերվեն ժամանակակից վիճակի։ Այս մասին  կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկլ Փաշինյանը` հավելելով, որ թեև դրանցում որոշ լուսավորման ու վերականգնման աշխատանքներ կատարվել են, բայց ընդհանուր տեսքը «միջնադարյան վիճակ» է հիշեցնում։ «Մենք պայմանավորվել ենք, որ այս թունելները պետք է բերենք ամենաժամանակակից տեսքի։ Ուրիշ երկրներում որ թունել ես…

Կարդալ ավելին

Թուրքիայի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ արագացնենք սահմանների բացման նպատակով երկխոսության գործընթացը. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Թուրքիա կատարած իր այցին։ Ասաց, թե թուրքական կողմը գնահատել է հայ փրկարարների ծառայությունը, ինչպես նաև հումանիտար օգնությունն է երախտիքի արժանացել։ «Կարծում եմ՝ սա մեր կողմից կարևոր մարդասիրական քայլ էր»,- ասաց նա։ ԱԳ նախարարն ասաց, որ թուրքական կողմի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություն, որ արագացնեն սահմանների…

Կարդալ ավելին

Երեխուս ո՞ւր տանեմ, որ ես պոստ գնամ. լարված վիճակ ՊՆ նախկին շենքի մոտ

Հարյուրավոր ոստիկաններ են եկել Պաշտպանության նախարարության նախկին շենք, որը գտնվում է Աշտարակի խճուղու վրա: Նրանք բացել են դարպասները, որպեսզի այնտեղից դուրս բերեն շենքում բնակություն հաստատած քաղաքացիներին: Լարված իրավիճակը շարունակվում է։ Մանրամասները՝ տեսանյութում.    

Կարդալ ավելին