Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ 48-ամյա Վիգեն Սարգսյանի նկատմամբ։
Վ․ Սարգսյանը ՀՀ նախկին պաշտպանության նախարարն է։ Եվ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով։