Անկարայում Արարատ Միրզոյանը Հայաստանի անունից ևս մեկ անգամ ցավակցել է Թուրքիային

Թուրքիայում գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ, որից հետո կողմերը հանդես են եկել հայտարարությամբ։ « Հարգելի պարոն Չավուշօղլու, հարգելի ներկաներ, նախեւառաջ ՀՀ անունից եւս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնում ավերիչ երկրաշարժին զոհ գնացած բազմահազար մարդկանց ընտանիքներին, Թուրքիայի ժողովրդին ու կառավարությանը եւ շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլորին»,–ասել է Միրզոյանը։ Նա…

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը ժամանել է Ադըյաման

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիայի Ադըյաման քաղաք, որտեղ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում հայ փրկարարները: Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ի թղթակիցը, օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Ադըյամանում միջազգային որոնղափրկարարական խմբերի աշխատանքները համակարգող, դիվանագետ Ջերեն Յազգանը: Ջերեն Յազգանի հետ առանձնազրույց ունենալուց հետո Արարատ Միրզոյանը կհանդիպի Ադըյամանում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայ փրկարարների…

Կարդալ ավելին

Մարտական դիրքերն ինքնակամ թողնելու համար մեղադրվող 6 զինծառայողների վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննված վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքներին զորակոչված թվով 6 զինծառայողները 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ինքնակամ թողել են մարտական դիրքերը։ Նշված զինծառայողներին վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասով…

Կարդալ ավելին

Հալեպում անօթեւան մնացած 60 հայ կա

Ավերիչ երկրաշարժի հետեւանքով Սիրիայում վիրավորում ստացած տասը հայերից ութն արդեն դուրս են գրվել բժշկական կենտրոններից, մյուս երկուսը շարունակում են բուժումը հիվանդանոցում։ Այս մասին news.am–ի հետ զրույցում ասել է Հալեպի «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։ «Ծանր վիրավորները չորսն էին, նրանք վիրահատվել են։ Նրանցից երկուսը զոհված մայր ու որդի Միրնա եւ Ալպէր Թէնքէճեանների հարազատներն են՝ ամուսինն ու…

Կարդալ ավելին