Ավերիչ երկրաշարժի հետեւանքով Սիրիայում վիրավորում ստացած տասը հայերից ութն արդեն դուրս են գրվել բժշկական կենտրոններից, մյուս երկուսը շարունակում են բուժումը հիվանդանոցում։ Այս մասին news.am–ի հետ զրույցում ասել է Հալեպի «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։
«Ծանր վիրավորները չորսն էին, նրանք վիրահատվել են։ Նրանցից երկուսը զոհված մայր ու որդի Միրնա եւ Ալպէր Թէնքէճեանների հարազատներն են՝ ամուսինն ու դուստրը, որոնք շարունակում են բուժումը հիվանդանոցում։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,– հայտնեց Զարմիկ Պողիկյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։