
Ժամեր անց Հայաստանից օգնության հերթական խմբաքանակը կհասնի Թուրքիա. Արարատ Միրզոյան
Այսօր մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներին, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Հավատացած եմ, որ միջազգային հանրությունը մոլորակի որևէ կետում տեղի ունեցող որևէ հումանիտար ճգնաժամի պարագայում չպետք է անտարբեր մնա։ Հենց այդ սկզբունքով էր, որ ՀՀ կառավարությունը աղետալի երկրաշարժից անմիջապես հետո…