
Ավստրալիայում կոչ են արել քայլեր ձեռնարկել Արցախի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ
Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտը և Նոր Հարավային Ուելսի Տիեզերական ժողովը նամակով դիմել են Դաշնային կառավարությանը՝ մտահոգություն հայտնելով Արցախի բնիկ հայերի դեմ Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունից: Նշվում է, որ բաց նամակի հեղինակներն Ավստրալիայի կառավարության լռությունն անվանել են «խլացուցիչ և անընդունելի»։ «Այն ժամանակ, երբ Ավստրալիայի…