Երբ Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի հետ ստորագրեցին փաստաթուղթ Ալմա-Աթայի հռչակագրում նշված պայմաններով խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, մեզ համար ինչ-որ կերպ դժվարացավ նույնիսկ հետագա քայլերի մասին որոշում կայացնելը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, հռչակագրում ասվում է, որ նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են միութենական հանրապետությունների վարչական սահմաններով։
«Իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ Այնպես որ, այստեղ իրավիճակը բազմաշերտ է»,- ասել է Լավրովը։