Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Սպիտակ քաղաքի որոշ հասցեներում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Առափնյա, Ա.Ավետիսյան փողոցների, Կենտրոն-1, Կենտրոն-2 թաղամասերի գազասպառողների և «Ցողանուշ Սահակյան» ԱՁ-ի գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Կարդալ ավելին

Տավուշում տղամարդը 87-ամյա հարևանուհու այգուց փորձել է ընկույզ գողանալ, սակայն ծառից ընկել և կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 22-ին գողության դեպք է եղել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ ժամը 02։00-ի սահմաններում ընկուզենու ծառից վայր ընկնելու հետևանքով «պոլիտրավմա, ձախ թիակի կոտրվածք, գոտկային ողերի փուշ ելուների կոտրվածք» ախտորոշմամբ շտապ օգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ…

Կարդալ ավելին

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն աճել է

Հարկ վճարողների կողմից 2024 թվականի օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը Հայաստանում կազմել է 751 հազար 816, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 հազար 536-ով կամ 4.8%-ով: Այս մասին տեղեկացրին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Կարդալ ավելին

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով սեպտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությունը: Հայտնում են ՀՀ պատպանության նախարարությունից:

Կարդալ ավելին