Վահագն Ալեքսանյանն ուսման վարձ չի վճարել. նրան դատի են տվել.

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ՝ գումարի բռնագանձման պահանջով։ Հայցը դատարան է մուտքագրվել հունվարի 25-ին, դիմումի հիմքերի ու պատճառի մասին Դատալեքսում ոչինչ դեռեւս չկա հրապարակված, սակայն մեզ հաջողվեց պարզել, որ Ալեքսանյանը որոշ ժամանակ ուսանել է Սլավոնականում, սակայն ուսման վարձը չի վճարել, եւ համալսարանը փորձում…

Կարդալ ավելին

Քարվաճառում ադրբեջանական մեքենա է ընկել գետը. կա զոհ և վիրավոր. Lurer.com

Lurer.com-ը գրում է. Անցած գիշեր Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը, մեկ մարդ մահացել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մեքենայում երեք մարդ է եղել։ Նրանցից երկուսը քաղաքացիական անձինք են, իսկ մեկը՝ զինծառայող։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդալ ավելին

Խաղաղապահները մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել դեպի Արցախ

Ռուս խաղաղապահներն այսօր Գորիս–Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել դեպի Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝ ռուսական խաղաղապահ ծառայության հրամանատարությունը շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու բանակցային գործընթացը:

Կարդալ ավելին

Վանաձորում 2-ամյա տղա երեխայի մահվան փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 31-ին Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու շենքերից մեկի բնակարանում 2  տարեկան 3 ամսական տղա երեխայի մահվան փաստով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը, ժամը 04։00-ին «Վանաձոր» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը կանչով…

Կարդալ ավելին