Խաղաղապահները մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել դեպի Արցախ

Feb 1, 2023 23:54
43

Ռուս խաղաղապահներն այսօր Գորիս–Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել դեպի Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ գերատեսչության՝ ռուսական խաղաղապահ ծառայության հրամանատարությունը շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու բանակցային գործընթացը:

Մեկնաբանություն