Որեւէ տնտեսական օգուտ Հայաստանը չի ստանա, եթե բացվի ՀՀ-Թուրքիա սահմանը, Գեղամ Մանուկյան

Որեւէ տնտեսական օգուտ Հայաստանը չի ստանա, եթե բացվի ՀՀ-Թուրքիա սահմանը, Գեղամ Մանուկյան

Դեռեւս ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, երբ շատ էր խոսվում հայ-թուրքական երկաթուղու բացման մասին, բավականին ուսումնասիրություններ եղան, որոնք վկայում էին, որ որեւէ տնտեսական օգուտ Հայաստանը չի ստանում: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այսիքնն Հայաստանն այն ծավալով բեռնափոխադրում չի կարող իրականացնել դեպի Սեւ ծով, նկատի ունենալով մեր երկաթուղու ռելսերի լայնությունը, թուրքականի նեղությունը: Թուրքիայի տարածքով բեռները սեւ ծով հասնում են լեռնային շրջաններով, դրա համար գնացքների եւ արագությունը, եւ վագոնների քանակը սահմանափակ է, եւ այդպիսի բեռնափոխադրումներ չեն լինելու: Ժամանակին ՀՅԴ բյուրոն մեծ ուսումնասիրություն է արել: Նախօրեին Թադեւոս Ավետիսյանը ուշագրավ փաստ հրապարակեց, որ 2022-ին անհավատալի մեծ ծավալով ոսկու ձուլակտորներ են արտահանվել Հայաստանից Թուրքիա:

Չկա տնտեսական փաստարկված գնահատական, թե ինչ օգուտ կարող է ունենալ Հայաստանը: Ավելին, ՀՀ էկլոնոմիկայի նախարարը խոսելով բազմամիլիարդ ներդրումների մասին, երբ հարց ուղղվեց իրեն, թե ինչի հիման վրա է դա, պարզվեց 1999 թվականի Համաշխարհային բանկի ուսումնասիրության հիման վրա»,-ասաց նա:

Leave a Reply

Your email address will not be published.