Ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակի վերաբերյալ ՊԵԿ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ քաղաքացիների կողմից դեռևս շարունակվում են ՀՀ ՊԵԿ ներկայացվել ավտոմեքենաների՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակի պարզաբանման վերաբերյալ դիմումներ․ 2023 թվականի սկզբից մուտքագրվել է մոտ 5500 դիմում։ BacTv-ի հաղորդմամբ՝ հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նշված բոլոր դիմումներին միասնական եղանակով պատասխանելու նպատակով Կոմիտեն ևս մեկ անգամ հայտնում է՝…

Կարդալ ավելին

Լոռու մարզը նոր դատախազ ունի

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2023 թվականի հունվարի 30-ին երեք հրաման է ստորագրել: Առաջին հրամանով՝ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանը փոխադրվել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: Երկրորդ հրամանով՝ ստեղծվել է հանձնախումբ՝ Լոռու մարզի դատախազությունում համալիր ստուգում իրականացնելու նպատակով: Գլխավոր դատախազի երրորդ հրամանով՝ Լոռու…

Կարդալ ավելին

Ռոնալդուն կվերադառնա Եվրոպա․ Ալ Նասրի գլխավոր մարզիչ

«Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի ավարտի մարզական կարիերան Սաուդյան Արաբիայում։ Մասնագետի կարծիքով՝ պորտուգալացի հարձակվողը դեռ ժամանակ կունենա Եվրոպայում խաղալու համար։ «Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Ռոնալդուն կարիերան չի ավարտի «Ալ Նասրում», նա կվերադառնա Եվրոպա»,- մեջբերում է Գարսիային Sport.es-ը։ Դեկտեմբերի վերջին 37-ամյա Ռոնալդուն 2,5 տարվա պայմանագիր է կնքել…

Կարդալ ավելին

Լին Թրեյսին ժամանել է ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպան Լին Թրեյսին ժամանել է ՌԴ ԱԳՆ՝ իր հավատարմագրերի պատճենը հանձնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։ Դեսպանին տեղափոխող մեքենան հասել է նախարարության շենք, նշել է լրագրողը։ Գործակալության տվյալներով՝ միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ շենքի մոտ ուսանողական ցույց է՝ ընդդեմ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին ԱՄՆ միջամտության և Կիևին զենք մատակարարելու։ Թրեյսիիի…

Կարդալ ավելին