Ռոնալդուն կվերադառնա Եվրոպա․ Ալ Նասրի գլխավոր մարզիչ

Jan 30, 2023 16:23
29

«Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի ավարտի մարզական կարիերան Սաուդյան Արաբիայում։

Մասնագետի կարծիքով՝ պորտուգալացի հարձակվողը դեռ ժամանակ կունենա Եվրոպայում խաղալու համար։

«Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Ռոնալդուն կարիերան չի ավարտի «Ալ Նասրում», նա կվերադառնա Եվրոպա»,- մեջբերում է Գարսիային Sport.es-ը։

Դեկտեմբերի վերջին 37-ամյա Ռոնալդուն 2,5 տարվա պայմանագիր է կնքել «Ալ Նասրի» հետ։ Ավելի վաղ տեղեկությու էր հայտնվել, որ Ռոնալդուն կարող է համալրել «Նյուքասլի» կազմը, եթե անգլիական թիմը ՉԼ-ի ուղեգիր ձեռք բերի։ Ռոնալդուի՝ կարիերան շարունակելու մյուս հավանական տարբերակը նրա հարազատ ակումբն է՝ «Սպորտինգը»։

Մեկնաբանություն