
Սա կլինի սրբավայր արցախցիների համար. Եռաբլուրում կայացավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքը
Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունը: Հուշակոթողը կամփոփի Արցախյան բոլոր նահատակների, Արցախում բոլոր հուղարկավորվածների և սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը: «Արցախի կանչը» հուշակոթողի ճարտարապետ Միքայել Սարգսյանն ասաց, հուշակոթողի տարածքը 500 քմ է, բուն կոթողը լինելու է 6 մետր բարձրության։ Նրա ներկայացմամբ, կոթողը…