
ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել Ներքին Խնձորեսկում մոլորված հովվի և ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ
ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Ներքին Խնձորեսկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ «2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով…