Փարաքարի ճանապարհին՝ մայթեզրին, ձեռնաշղթայված մարդկանց են հայտնաբերել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Արմավիրի մարզում տեղի ունեցած՝ առերևույթ զինված հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի հանգամանքները։ 2024 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 07:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր ազգականների վրա տեղի է ունեցել զինված հարձակում և նրանց թալանել են: Ահազանգից անմիջապես հետո…

Կարդալ ավելին

«ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի հետ համատեղ քննության»․ ԱԱԾ-ն Ներքին Խնձորեսկի հատվածում տեղի ունեցածը որակել է «հայկական կողմի համար անցանկալի միջադեպ»

  ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․   «Ս.թ. ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել։   Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր:…

Կարդալ ավելին

Ընդդիմադիր պատգամավորները երաշխավորում են, որ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվի

Հակառուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը։   Դատարանը քննում է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։   ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից մի քանի պատգամավորներ դատարանին են ներկայացնում երաշխավորություն, որով պարտավորություն են ստանձնում ապահովելու Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը։   Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց,…

Կարդալ ավելին

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի գնդակոծումը

Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայաստանի հետ բարեկամության խումբը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գնդակոծությունը։ «Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը ադրբեջանական զինուժը կրկին կրակ է բացել Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզի հայկական զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Այս նոր կրակահերթերը տեղի են ունեցել ապրիլի 5-ին, 6-ին և 7-ին ադրբեջանական ուժերի մի շարք հարձակումներից…

Կարդալ ավելին