
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատումը Տավուշի հատվածներից սկսելու հարցին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մի շարք հարցերի՝ կապված սահմանազատման գործընթացը Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի հատվածներից սկսելու հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում վարչապետն իր ելույթում ներկայացրեց մի շարք հարցեր և պարզաբանում տվեց։ «Այս համատեքստում հաճախ են հնչում հետևյալ տրամաբանությունն ունեցող հարցեր․ իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորո՞ւմ է արդյոք անվտանգություն։ Չի երաշխավորում անվտանգություն,…