ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր

«Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը» (նախագահ՝ Սիրանուշ Սահակյան),  Հայ դատի համակարգում գործող «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» հովանու ներքո, 2024թ․ մարտի սկզբին պաշտոնապես հայ ութ զինվորականների գործեր է ներկայացրել ՄԱԿ-ի հարկադիր կամ ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին։ Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում…

Կարդալ ավելին

ՌԴ-ում պահպանվում է ահաբեկչական սպառնալիքի վտանգը. ԱԴԾ տնօրեն

Ռուսաստանի Դաշնության տարածքում պահպանվում է ահաբեկչական սպառնալիքի վտանգը։ Այս մասին հայտարարել է Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, որի խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մարտի 26-ին ԱԴԾ-ն հայտարարեց, որ Սամարայի մարզում մարդասիրական օգնության ընդունման կետում ահաբեկչություն է կանխել։

Կարդալ ավելին

Վերահաստատեցինք Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը. Պետել

Շատ ուրախ եմ կրկին հանդիպել Հայաստանի խորհրդարանի մեր գործընկեր պատգամավորների հետ Ազգային ժողովի բարեկամական խմբի՝ Հայաստան այցի առաջին օրը: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ան-Լորենս Պետելը: «Միասին վերահաստատեցինք Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը և համագործակցությունը խորացնելու մեր պատրաստակամությունը»,- նշել է Պետելը:

Կարդալ ավելին

Խաղաղության հնարավորություն կա, այն կարող է կյանքի կոչվել․ Միրզոյանը՝ Արգենտինայի խորհրդարանականներին

Մարտի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Արգենտինայի Հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-արգենտինական հարաբերությունները մշտապես զարգացել են փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտում: Նախարար Միրզոյանը հավելել է, որ Հայաստանն Արգենտինան դիտում է որպես Հարավային Ամերիկայում վստահելի գործընկեր և հետաքրքրված է Արգենտինայի…

Կարդալ ավելին