Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետին ուղեկցել են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Վրաստանի վարչապետը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։…

Կարդալ ավելին

Մենք հող հանձնող չենք. ԳՇ պետ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի հողերը հանձնելու մասին հարցն անպատասխան թողեց, փոխարենը լրագրողների հետ ճեպազրույցում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հայտարարեց, որ ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրները կատարում է, և իրենք հող հանձնող չեն։ «Մենք հող հանձնող չենք»,-ասաց նա։ Հարցին, թե նորմա՞լ է, որ երկրի վարչապետն ասում է՝ եթե հողերը չտանք, պատերազմ կլինի՝ Ասրյանը պատասխանեց. «Պատերազմը…

Կարդալ ավելին

Կալանքի միջնորդության ժամանակ դատարանը իրավասու չէ քննիչին տալ հարցերին չպատասխանելու հնարավորություն.Վերաքննիչ դատարան

  Վերջերս «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանը հոդված էր հրապարակել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ պաշտպանական կողմի հարցերին պատասխանելու քննիչի պարտականության և դատարանի կողմից քննիչին այդ պարտականությունից ազատելու անթույլատրելիության մասին։ Փասատաբանական գրասենյակի փոխանցմամբ, հոդվածում ներկայացված մտահոգությունների հիմքում կոնկրետ գործ էր, որով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը միջնորդության քննարկման ընթացքում…

Կարդալ ավելին

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 207 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 40 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 22-25-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 207 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 30, թմրամիջոցի հայտնաբերման և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 23-ական, ֆիզիկական ներգործության՝ 18, խարդախության՝…

Կարդալ ավելին