Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Երևան

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։Քիչ առաջ Վրաստանի վարչապետի օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Օդանավակայանում Վրաստանի վարչապետին դիմավորել են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Վրաստանի վարչապետը Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայաստանի և Վրաստանի…

Կարդալ ավելին

Ավարտվել է «Չերքեզի ձոր» ռեստորանի մատուցողի կողմից նույն ռեստորանի բարմենի սպանության վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Չերքեզի ձոր» ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ գործողություններով հավաքված ապացույցներով պարզվել է, որ 2023թ. օգոստոսի 5-ին Գյումրի քաղաքում գտնվող «Չերքեզի Ձոր» ռեստորանում, նույն ռեստորանի մատուցող Ալ.Մ.-ի կողմից, ով Երևանի բնակիչ է,  բարբառով…

Կարդալ ավելին

Ամասիայում սատիկ բուք է

Ժամը 10։00-ի դրությամբ՝ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Բերդաշենից Զարիշատ և Բերդաշենից Ալվար տանող հատվածներում բուք է։  Այս մասին հաղորդագրություն է տարածել Շիրակի մարզպետի աշխատակազմը։ Հաղորդվում է, որ ճանապարհաշինարարներն իրականացնում են ձյան մաքրման աշխատանքներ։

Կարդալ ավելին

Մեծ Պահք. Այսօր Ավագ երկուշաբթի է․ հիշատակվում է «Անիծված թզենու» պատմությունը

Փետրվարի 12-ից մեկնարկել է  Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը`…

Կարդալ ավելին