Ճշտվում են նաև ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները. ԱԳՆ

Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան կառույցների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Բոլոր հնարավոր շրջանակների ներգրավվամբ ճշտվում են նաև ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները: Համապատասխան պաշտոնական տեղեկատվություն կամ հաստատում լինելուն պես կտեղեկացնենք»,- նշում են…

Կարդալ ավելին

ՆԳՆ. Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Նոր Նորքի ոստիկանության բաժնի դիմաց

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են. «Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար»։

Կարդալ ավելին

«Մարտական եղբայրությունը» հերքել է տեղեկությունը, թե նռնակ օգտագործած տղամարդը միաբանության անդամ է

«Մարտական եղբայրությունը» հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե նռնակ գործածած տղամարդը միաբանության անդամ է. «Միաբանությունը ոչ մի կապ չունի կատարվածի հետ, մենք դատապարտում ենք ցանկացած տիպի ահաբեկչական գործունեություն,գործել և գործելու ենք միայն օրենքի շրջանակներում»,-նշված է հայտարարության մեջ։

Կարդալ ավելին