Մոսկվայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 152-ի

  «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը, ՌԴ ԱԻՆ Մոսկվայի շրջանի շտաբի թարմացված տվյալների համաձայն, հասել է 152-ի։   ԱԻՆ-ից հավելել են, որ փլատակների ապամոնտաժումը շարունակվում է։ ՌԴ իրավապահ մարմինները հայտնել են ահաբեկչությանը մասնակից 11 անձի ձերբակալության մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր։

Կարդալ ավելին

Ռուսաստանի ԱԻՆ-ը հրապարակել է ահաբեկչության զոհերի թարմացված ցուցակը

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Կրասնոգորսկի «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թարմացված ցուցակը։ Ցուցակում  29 անուն է։

Կարդալ ավելին

Լարսի ճանապարհը փակ է ինչպես բեռնատարների, այնպես էլ մարդատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով երկկողմանի փակ է։ Ժամը 21։30-ից Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող հատվածը ձնամաքրման աշխատանքներով պայմանավորված փակ է…

Կարդալ ավելին