
«Կրոկուսի» ահաբեկչության առիթով Կեմերովոյի մարզում հայտարարվել է եռօրյա սուգ
Մոսկվայի մարզում տեղի ունեցած ողբերգության հետ կապված՝ նահանգապետ Սերգեյ Ցիվիլյովը Կուզբասում մարտի 23-ին, 24-ին եւ 25-ին հայտարարել է սուգ։ Այս մասին տեղեկացրել է Կեմերովոյի մարզի նահանգապետի մամուլի ծառայությունը։ «Տարածաշրջանում չեղարկվել են մշակութային, մարզական եւ զանգվածային բոլոր այլ միջոցառումները, ինչպես նաեւ ռադիո- եւ հեռուստատեսային զվարճալի հաղորդումները։ Ի նշան զոհերի հետ համերաշխության եւ վշտի՝ իջեցվել են դրոշները…