
2023թ. անչափահասների կողմից կատարված հանցագործությունների՝ դատարան ուղարկված վարույթների մեծ մասը վերաբերել է գողությանը, թմրամիջոցներին
Քննչական կոմիտեն ներկայացնում է անչափահասների կողմից կատարված հանցավորության ընդհանուր դինամիկան՝ ըստ 2023-ի ընթացքում ՔԿ վարույթում քննված քրեական վարույթների։ ՔԿ փոխանցմամբ, նախորդ տարի անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 363 քրեական վարույթ՝ 2022-ին քննված 244 վարույթի դիմաց։ Հետևաբար, ըստ ամփոփված վիճակագրության, նախորդ մեկ տարվա ընթացքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների կամ դրան ուղղված առերևույթ…