Ռուսաստանը վստահ կերտում է իր ապագան․ Պուտին

Ռուսաստանը վստահ է իր ապագայի հարցում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ընտրություններից հետո ՌԴ բնակիչներին հղած իր հեռուստաուղերձում։   «Ընտրությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանն այսօր մի մեծ, համերաշխ ընտանիք է։ Միասին քայլում ենք մեր ընտրած պատմական ուղով։ Վստահ ենք մեր ուժերի վրա, վստահ ենք մեր ապագայի հարցում»,- ասել է Վլադիմիր Պուտինը՝ շնորհակալություն հայտնելով ռուսաստանցիներին…

Կարդալ ավելին

Փաշինյանը Միշելին վերահաստատել է՝ հավատարիմ է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին

Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հայտնում են կառավարությունից։   Հաղորդագրությունում նշված է․   «Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ, ընդգծվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ խորհրդի նախագահի,…

Կարդալ ավելին

Աննա Վարդապետյանը կադրային փոփոխություններ է արել դատախազությունում

Գլխավոր դատախազության տարածած հղորդագրությունից տեղեկանում ենք․   «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:   Ֆիլիանա Բելլույանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնից:   Դավիթ Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ…

Կարդալ ավելին

Ադրբեջանը շարունակում է լրացուցիչ պահանջներ ներկայացնել Հայաստանին. Սարգիս Խանդանյան

Եվրանեսթ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանում շնորհավորել է ուկրաինացի եւ մոլդովացի գործընկերներին` ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշման, ինչպես նաեւ վրացի գործընկերներին` ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ: «Վերջին որոշումը, անկասկած, մոտեցնում է Եվրոպական միությունը մեր տարածաշրջանին՝ ներկայացնելով նոր իրականություն եւ բազմաթիվ հնարավորություններ:…

Կարդալ ավելին