Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է

Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է տնային կալանք խափանման միջոցով։ Այս մասին հայտնում է Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։ «Միանշանակ համաձայն չենք դատարանի որոշմանը, քանի որ առավել քան հիմնավորվել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, առավել ևս առերես հարցաքննության արդյունքներով հաստատվել էր միակ ցուցմունք տվողի հայտնած տվյալների, իր իսկ բնորոշմամբ, որպես հանցագործություն անլուրջ ընդունելը։ Իսկ իրականում…

Կարդալ ավելին

Ուրուգվայում ՀՀ դեսպանություն կբացվի. Արարատ Միրզոյանը կմասնակցի բացման արարողությանը

Մարտի 21-22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Օմար Պագանինիի հետ, նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներ նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի ընթացքում տեղի է ունենալու Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը:

Կարդալ ավելին

Բանակը կարող է չենթարկվել հետ քաշվելու անօրինական հրամանին. Սեյրան Օհանյան

Առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման, հատվածական սահմանազումն ու սահմանագծումն ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ այս գործընթացում ադրբեջանական նախապայմանները միակողմանի բավարարելը «հանցագործությունն է, դավաճանական պահվածք է սեփական ժողովրդի նկատմամբ»։

Կարդալ ավելին

Օղու արտադրությամբ զբաղվող ընկերությունը պետությունից շուրջ 3,2մլրդ դրամի հարկեր է թաքցրել

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանձնահատուկ հանցավոր սխեմայի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպք: Քրեական վարույթով կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ալկոհոլային սպիրտի թորման և օղու արտադրման ոլորտում…

Կարդալ ավելին