
«Մերսեդեսի» վարորդն ընթացքի ժամանակ մեքենայի պատուհանից օդ էր կրակել
Սեպտեմբերի 15-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Լոռու մարզի պարեկները Գարգառ գյուղի սկզբնամասում «Մերսեդես» մակնիշի մեքենայից, ընթացքի ժամանակ, կրակոցի ձայն են լսել: Ոստիկանության հաղորդմամբ, պարեկներն անմիջապես կանգնեցրել են «Մերսեդեսը»: Նրանք սրահի տեսանելի հատվածում նկատել են պարկուճ, իսկ նստելատեղի տակ՝ ատրճանակի նմանվող առարկա ու պահեստատուփ: Վարորդը և երկու ուղևորները, խուլիգանություն կատարելու հիմնավոր պատճառով, մեքենայով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության…