
Խոշոր վթար Ազատի ջրամբարի մոտ․ տուժածների մեջ երեխա կա
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ազատի ջրամբարի մոտ բախվել են «Mercedes» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է, 3 հոգի, որոնցից մեկը՝ անչափահաս է, տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։