ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կարդալ ավելին

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն այցելել է Նորավանի 400 կՎ ենթակայան

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն այցելել է Նորավանում կառուցվող 400 կՎ ենթակայան և ծանոթացել Իրանի և Հայաստանի միջև էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծի ընթացքին, որն իրականացնում է իրանական «Սանիր» ընկերությունը։ Այս այցի ընթացքում դեսպանը տեղեկացվել է ծրագրի ընթացքի մասին՝ տեղում ծանոթանալով ծրագրի կատարողական և տեխնիկական փուլերին։ Այս մասին հայտնում են ԻԻՀ դեսպանատնից։ «Այցից հետո Մեհդի Սոբհանին…

Կարդալ ավելին

Բախվել են Երևան-Վարդենիս երթուղին սպասարկող «Գազել»-ն ու մարդատար մեքենան․ 7 վիրավոր կա

Ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:25-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Ա․ Բ.-ի վարած՝ Երևան-Վարդենիս երթուղին սպասարկող «ГАЗель»-ն ու Երևանի բնակիչ 24-ամյա Ն․ Ի.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենան։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։  …

Կարդալ ավելին