Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքը բարեփոխող նախագծին

Նախագծի ընդունմամբ օրենսդրական ամրագրում կստանա «կենսաբանական մահ» հասկացությունը, ինչպես նաեւ կսահմանվի օրենսդրական հիմք` լիազոր մարմնի կողմից մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը հաստատելու համար: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 21-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ…

Կարդալ ավելին

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. գրանցվել է 12 ավոտվթար. Զոհվել է 2, վիրավորվել՝ 17 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, ավտոմեքենայի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, ֆիզիկական ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և…

Կարդալ ավելին

Ադրբեջանցի մարզիչ Քյամիմ Զեյնալլին միջպետական հետախուզման մեջ է՝ սպանության մեղադրանքով. ՆԳՆ

Ադրբեջանցի մարզիչ Քյամիմ Զեյնալլին միջպետական հետախուզման մեջ է՝ սպանության մեղադրանքով. Aysor.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից:   Նշենք, որ ադրբեջանցի բլոգերը, ով 2020 թվականին Արցախում հայ մարդու էր գլխատել, դա լուսանկարել և տարածել իր սոցցանցերում, բերման էր ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանից։   Նաև նշվում է, որ նա 2020թ հուլիսին իր հայրենակիցներին կոչ էր արել հարձակվել հայերի վրա Մոսկվայում և…

Կարդալ ավելին

Ջերմուկում պարեկության ժամանակ Հայաստանում ԵՄ առաքելությանն է միացել Ստեֆանո Տոմատը

Հայաստանում ԵՄ առաքելությունը (ՀԵՄԱ) պատիվ է ունեցել ընդունելու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին՝ Ջերմուկում պարեկության ժամանակ. X-ի պաշտոնական էջում տեղեկացրել է ՀԵՄԱ-ն։ «Անկախ եղանակային պայմաններից՝ առաքելությունը շարունակում է իր պարեկային գործունեությունը։ Այսօր լրանում է ՀԵՄԱ -ի 1-ամյակը: Մինչ օրս առաքելությունն իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին