Վարչապետը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչներին․ ուղիղ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետը նախ անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների, քննարկումների արդյունքներին, նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, դրանց հաղթահարմանն…

Կարդալ ավելին

Ըմբիշ Մեժլում Մեժլումյանը` ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ընտրանու անդամ Մեժլում Մեժլումյանը մրցեց Գերմանիան ներկայացնող Նիկլաս Շտեշելի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 7:5 հաշվով և դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներից…

Կարդալ ավելին

Հետաքրքրված ենք գերմանական ընկերության հետ փոխգործակցության խորացմամբ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շտիկելի և ընկերության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են կանաչ ջրածնային էներգիայի և կուտակիչ կայանների կառուցման ոլորտում համագործակցությանը ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Վարչապետը կարևորել է վերոնշյալ ուղղությունների զարգացումը Հայաստանում և նշել, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է գերմանական ընկերության հետ փոխգործակցության…

Կարդալ ավելին

Արթուր Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթը

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի փուլում: Դավթյանը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում: Հիշեցնենք՝ ավելի վաղ Կահիրեի գավաթի փուլի օղակների վարժությունում արծաթե մեդալ էր նվաճել Վահագն Դավթյանը: Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:   Աղբյուրը՝ Armsport.am

Կարդալ ավելին