Փաշինյանն ու Կոսովոյի վարչապետը Մյունխենում մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Բալկաններում տեղի ունեցող գործընթացների շուրջ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ, հայտնում են կառավարությունից։   Հաղորդագրությունում նշված է․   «Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում և Բալկաններում առկա իրավիճակի ու տեղի ունեցող գործընթացների, անվտանգության ու կայունության ապահովման շուրջ: Կոսովոյի վարչապետն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին` վերջին տարիների իրադարաձությունների համատեքստում`…

Կարդալ ավելին

Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն

Ազատոճային հայ ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն ՀարությունյանըԲուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում գերվստահ հաղթանակ տարավ ադրբեջանցի մրցակցի՝ Իսլամ Բազարգանովի նկատմամբ։   Մեր մարզիկը հաղթեց 10:0 հաշվով։   Եզրափակչում Արսենը կմրցի Թուրքիայի ներկայացուցչի հետ։   57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Կամիլ Կերիմովի նկատմամբ: Աղբյուր՝…

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանն ու Լուիս Բոնոն հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանում վերջին զարգացումներին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային…

Կարդալ ավելին

2023 թվականին ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունն աճել է 3,7 %-ով

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) արդյունաբերական արտադրության ծավալը 2023 թվականի արդյունքներով 2022 թվականի համեմատությամբ աճել է 3,7 %-ով։ Այդ մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի հաղորդագրությունում։ «2023 թվականի հունվար-դեկտեմբերին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրության ծավալը 2022 թվականի հունվար-դեկտեմբերի մակարդակի նկատմամբ կազմել է 103,7 %: Արդյունաբերական արտադրության աճ է գրանցվել Բելառուսում՝ 7,7 %, Ղազախստանում՝ 4,3…

Կարդալ ավելին