ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել. Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է: Այս մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Կարդալ ավելին

Վահան Քերոբյանը կալանավորվեց

Հակակոռուպցիոն դատարանի քիչ առաջ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը երկու ամիս ժամկետով։ «Կբողոքարենք դատարանի որոշումը, կարծում եմ»,- որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց Քերոբյանը։ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, որն այս պահին դատարանում է, պատասխանեց լրագրողների մի քանի հարցի։ Ասաց, թե իր հետ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։…

Կարդալ ավելին

1 ոսկի, 3 արծաթ, 1 բրոնզ. «QUEEN CUP 2024»-ից Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի սաները եկան մեդալներով

Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի սաները ներկայացրին Հայաստանը փետրվարի 9-11-ին Դուբայում կայացած «QUEEN CUP 2024» մրցաշարի ժամանակ։ Նախապատրաստվել էին լրջորեն, մեկնելիս տրամադրված էին հաղթական։   Մարիա Բոժենկոն արծաթե մեդալ է նվաճել Դուբայի միջազգային մրցումներում, որտեղ մասնակցել է 13 երկիր:  

Կարդալ ավելին

Ապօրինի ձկնորսություն` Արփա գետում

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները փետրվարի 15-ին Վայք քաղաքի տարածքում ծառայություն իրականացնելիս Արփա գետում նկատել են երկու տղամարդու: Մոտենալով՝ տեսել են, որ նրանք էլեկտրահարման եղանակով ձկնորսություն են անում: Պարեկներին տեսնելով՝ նրանցից մեկը դիմել է փախուստի: Էլեկտրահարման եղանակով ձկնորսություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով վայքեցի 74-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել…

Կարդալ ավելին