Հայաստանի և Տոգոյի ԱԳ նախարարները քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացման հնարավորությունները

Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարար Ռոբերտ Դյուսեի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և քաղաքական երկխոսության ակտիվացման հնարավորություններն՝ արտահայտելով երկուստեք պատրաստակամություն։ Ընդգծվել է տարբեր ուղղություններով, մասնավորապես տնտեսության, առևտրի, ինչպես նաև մշակույթի ոլորտներում կապերի զարգացման և այդ նպատակով անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորման, բարձրաստիճան…

Կարդալ ավելին

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն ամփոփել է Գեղամ Ստեփանյանի և Արտակ Բեգլարյանի երկշաբաթյա այցը Վաշինգտոն

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ավարտել են իրենց երկշաբաթյա աշխատանքային այցը Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ բարձրաստիճան կոնգրեսականներին, վարչակազմի պաշտոնյաներին ու իրավապաշտպան խմբերի լայն շրջանակների կոչ են արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Արցախի 150․000 հայության դեմ իրականացված ցեղասպանության համար, ինչպես նաև աջակցելու արցախցի փախստականներին՝ ապահովելու վերջիններիս անվտանգ վերադարձը: Հայ դատի Ամերիկայի…

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

Փետրվարի 16-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այդ մասին  հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Կարդալ ավելին

Դեսպան Մակունցը կոնգրեսական Դիազ-Բալարտի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ համար առկա մարտահրավերներին

Ս․թ․ փետրվարի 15-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Մարիո Դիազ-Բալարտի հետ (հանրապետական, Ֆլորիդա)։ Այս մասին  հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների առաջնահերություններին, ՀՀ համար ներկայումս առկա մարտահրավերներին

Կարդալ ավելին