Արթուր Ալեքսանյանը հերթական հաղթանակից հետո Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Ալեքսանյանն ուժերն է չափել չեզոք դրոշի ներքո հանդես եկող Աբուբակար Խաշլախանաուի հետ և 5։1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել։    

Կարդալ ավելին

Վաղ առավոտյան Ադրբեջանը սկսեց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ․ ադրբեջանական սադրանքների շարքն ուղղված է խաղաղության գործընթացը խաթարելուն․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարությունից։ Հաղորդագրությունում նշված է․ «Վարչապետը ողջունել է ՄԹ խորհրդարանականների այցը Հայաստան և անդրադարձել Հայաստան-Ադրբեջան սահմանին ադրբեջանական էսկալացիային: «Պրն․ Ուիթինգդեյլ, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը մեր երկրում։ Ցավոք, Ձեր այցելությունը համընկավ նոր էսկալացիայի հետ Ադրբեջանի հետ սահմանում,…

Կարդալ ավելին

Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին

Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Ալեքսանյանը ժամանակից շուտ՝ 9։1 հաշվով պարտության է մատնել թուրք Բեյտուլա Կայիսդագին։ Հիշեցնենք, որ փետրվարի 12-18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջինը պայքարն սկսել են հունահռոմեականները, որոնք մրցավայր են մեկնել փետրվարի 10-ին:

Կարդալ ավելին

Պեսկով. Ռուսաստանը հուսով է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացը կշարունակվի

  Ռուսաստանը հույս ունի, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը կշարունակվի։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ հաղորդմամբ, թշնամու կրակի հետևանքով հայկական կողմն ունի…

Կարդալ ավելին