ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով

Երևանի ընդհանուր իրավասության առաջի ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում , դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավարությունը։ Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական  ճառով։

Կարդալ ավելին

Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից էլեկտրական բարձր լարման հաղորդալարերի գողության և գողության փորձի դեպքերը

2024 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում «ՀԷՑ» ՓԲԸ-ի հյուսիս-արևելյան տեղամասի աշխատակցից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ Գավառ քաղաքի Ծաղկաշեն բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում գտնվող շուրջ 2000մ, 3000մ և 1500մ էլեկտրական բարձր լարման հաղորդալարեր են գողացվել՝ պատճառելով ընդհանուր շուրջ 4.400.000 ՀՀ դրամի վնաս։ 2024 թվականի սեպտեմբերի 4-ին հաղորդում է ստացվել նաև քաղաքացուց այն…

Կարդալ ավելին

Հայաստանը գույքերի վերաբերյալ տվյալներ կհայցի ու կստանա. սեպտեմբերի 23-ին Եվրաջասթի հետ համաձայնագիր կստորագրվի

Հայաստանի Հանրապետության դատախազության, Արդարադատության նախարարության և Եվրաջասթի միջև համաձայնագիր կստորագրվի։ Դա տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, երբ Հայաստան կժամանի Եվրաջասթի նախագահը։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց, որ, մինչ այս, Հայաստանը ոչ ֆորմալ ձևաչափով է համագործակցել Եվրաջասթի հետ, ընդհանուր 68 հարցում են ուղարկել։ «Հարցումներով տարբեր տվյալներ ենք հայցում, իրավունք չունենք հրապարակել,…

Կարդալ ավելին

ՎԶՄԲ-ը շուրջ 150 մլն դոլար վարկ կտա Հայաստանին. այն կուղղվի առողջության համապարփակ ապահովագրության շահառու խմբերի ապահովագրավճարների

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը վարկային 2 ծրագրով շուրջ 150 մլն դոլար վարկ կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը։ Վարկային ծրագրերը վավերացնելու մասին օրենքի նախագծերը հաստատվեցին ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Վարկային ծրագրերից մեկը, որով ՀՀ–ին կտրամադրվի 102 մլն եվրո (շուրջ 110 մլն դոլար), նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում աջակցել ՀՀ առողջապահության նախարարությանը, բարելավել առաջնային բժշկական օգնության որակը…

Կարդալ ավելին