Հայտնի են 2024 թվականի 3-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2024 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 3-րդ քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1): Հիմնական կրթության վկայական ստանալու համար…

Կարդալ ավելին

Կառավարությունը երկու ընկերության ազատեց մաքսատուրքից

Կառավարությունն այսօր  գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց  «ԱԳ ԻՄՊԵՔՍ» ՍՊԸ-ին: «ԱԳ ԻՄՊԵՔՍ»-ի կողմից ներմուծվող սարքավորումը նախատեսվում է օգտագործել ամրակալների, կեռերի, ոտնակների և այլ նմանատիպ ապրանքատեսակների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 25 մլն դրամի կապիտալ ներդրում սարքավորման ձեռքբերման համար։ Ներկայումս…

Կարդալ ավելին

ՆԳՆ ներկայացուցիչները Չիկագոյում մասնակցել են Կին ոստիկանների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին

Հայաստանում Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) աջակցությամբ՝ սեպտեմբերի 1-ից 5-ը աշխատանքային այցով ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում էր ՀՀ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Ներքին գործերի նախարարության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, հայտնում են ՆԳ նախարարությունից։ Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ծրագրերի պատասխանատու Կարինե…

Կարդալ ավելին

Պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը հօգուտ Հայաստանի կփոխանցի 200 մլն դրամ

Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի սեպտեմբերի 9-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը և նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության փոխանցել 200 մլն ՀՀ դրամ (շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար): Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Տեղեկացնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի…

Կարդալ ավելին