Ինչ եղանակ է սպասվում այսօր

Երևանում սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 13-ի ցերեկը, 14-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկը Երևանում սպասվում է +31-+33 աստիճան տաքություն։ Մարզերում սեպտեմբերի 12-ին կեսօրից հետո, սեպտեմբերի 13-14-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է…

Կարդալ ավելին

Հայաստանի ՊՆ-ից հերքում են Ադրբեջանին

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-01։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին…

Կարդալ ավելին

Հրազդան ՋԷԿ-ի տարածքում երեկ օդի բալոնն է պայթել․ Ընկերությունը հայտարարություն է տարածել

Հրազդանի ՋԷԿ ԲԲԸ-ն հայտարարություն է տարածել երեկ իր տարածքում տեղի ունեցած պայթյունի մասին․ «Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Հրազդան ՋԷԿ-ի տարածքում կառուցվող և դեռևս վերջնական շահագործման չհանձնված գործարանին կից, արտադրական տարածքից դուրս գտնվող հատվածում իրականացված մոնտաժային աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել պատահար՝ օդի բալոնի պայթյուն, որը, ցավոք, մարդկային զոհի պատճառ է դարձել, մի քանի աշխատակիցներ տարբեր աստիճանի վիրավորումներ…

Կարդալ ավելին

Գուրգեն Արսենյանի հավատարմագրերի պատճենն ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը․ քննարկել են նաև ՀՀ-ՌԴ հարաբերությունների ներկա վիճակը

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է  Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին, նա ՌԴ փոխարտգործնախարարին է հանձնել իր  հավատարմագրերի պատճենը։ Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունից։ Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև հեռանկարները։ Նշվում է նաև, որ Միխայիլ Գալուզինը հաջողություն է մաղթել Գուրգեն Արսենյանին՝…

Կարդալ ավելին