
«Սիներջի» ընկերության տնօրենը կալանավորվեց
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, բավարարել է քննիչների բողոքը՝ կալանավորելով «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին: Նա կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ Նշենք, որ այս գործով է անցնում նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։