
Զախարովան Հայաստանի իշխանություններին կոչ է անում թեթևամտորեն չվերաբերվել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությանը
Հայաստանը Ռուսաստանին պաշտոնապես չի դիմել և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները չեղյալ հայտարարելու ցանկություն չի հայտնել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք չենք լսել, որ այդպիսի ցանկություն կա։ Այդ ցանկության մասին մեզ չեն հայտնել ո՛չ դիվանագիտական ուղիներով, ո՛չ հրապարակային հարթակներում։ Ես այդպիսի բան չեմ լսել։ Մենք նման հայտարարությունների չենք…