Հայաստանում ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է վանդալիզմի դեպքը

  Հայաստանում Ռուսաստանի Դաշբության դեսպանատունը մեկնաբանություն է տարածել Երևանում «Լենինգրադի պաշարման երեխաներին» հուշարձանի նկատմամբ տեղի ունեցած վանդալիզմի առնչությամբ։   «Մենք խորապես վրդովված ենք «Լենինգրադի պաշարման երեխաներին» հուշարձանի մոտ ցինիկ սադրանքից։ Դժվար է նման գործողությունները համարել այլ բան, քան բացահայտ պղծման արտահայտություն այս ողբերգության զոհերի և քաղաքը պաշտպանած հերոսների հիշատակի դեմ։ Տեսանյութի հեղինակը ոտնահարել է ոչ…

Կարդալ ավելին

ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու մասին

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու մասին։ Հայտարարության մեջ նշված է. «Եկե´ք ոստիկանություն․ Դարձե´ք նոր ոստիկանության դեմքը՝ անցնելով Քրեական ոստիկանությունում ծառայության։ Նպատակը՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկի՝ Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորում՝ իր կենտրոնական ապարատով և մարզային ստորաբաժանումներով։ Ժամկետներ՝ Դիմորդների ընդունելության սկիզբը՝ 2024 թ. հունվարի 3, ավարտը՝…

Կարդալ ավելին

Փաշինյանը Սուրեն Վարոսյանին ազատել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Վարոսյանն ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Վարոսյանին 2024 թվականի հունվարի 31-ից ազատել վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից», – նշված է որոշման մեջ։

Կարդալ ավելին

ՌԴ Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաները» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը կարգադրել է քրեական գործ հարուցել Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաները» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ, հայտնում է գերատեսչության Telegram-ալիքը։ «Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաները» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ և ՌԴ ԱԳՆ-ի հետ համատեղ պարզել կատարվածի բոլոր հանգամանքները», – ասվում է հաղորդագրության մեջ։…

Կարդալ ավելին