Առանձին շրջաններում սպասվում է բուք

Հայաստանի տարածքում հունվարի 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, փետրվարի 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում հունվարի 29-ի ցերեկը, 30-ին հնարավոր է թույլ ձյուն։ Հունվարի 31-ին, փետրվարի…

Կարդալ ավելին

Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալով Ռուսաստանն առաջին տեղում է. Օվերչուկ

2024-ին Եվրասիական տնտեսական միության  համար կանխատեսվում  է ՀՆԱ-ի 2.5 տոկոս աճ։ Նման հայտարարություն է  արել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ «Эксперт»-ին տված հարցազրույցում։ «2022-ին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 12.6 տոկոսով, Ղրղզստանինը՝ 6.3 տոկոսով։ ՀՆԱ-ի լավ դինամիկա է գրանցվել միության անդամ բոլոր հինգ երկրներում։ 2024-ի համար կանխատեսումը նույնպես լավատեսական է՝ միության համար առնվազն 2.5 տոկոս»,-ասել է նա։…

Կարդալ ավելին

Չհարձակվելու մասին վարչապետի հայտարարությանը քաղաքական անդրադարձ չի եղել. եթե լինեն դրական ազդակներ՝ քննարկումներն այլ փուլ կտեղափոխվեն. ԱԳ փոխնախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմի, նաև չհարձակման մասին պայմանագիր ստորագրելու վերաբերյալ հայտարարությունները քաղաքական են, որոնց քաղաքական անդրադարձ չի եղել, այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ «Եթե լինեն համապատասխան դրական ազդակներ, բնականաբար, քննարկումներն այլ փուլ կտեղափոխվեն»,- նշել է նա: Կոստանյանն ընդգծել է՝ Հայաստանը շարունակում է անկեղծորեն հետաքրքրված լինել հարևանների հետ…

Կարդալ ավելին