Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա. Սերգեյ Կոպիրկին

Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա: Այս մասին ՌԻԱ-Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:   «Ինձ նման ազդանշաններ հայտնի չեն: Ես կողմնորոշվում եմ` հիմնվելով հայկական կողմի պաշտոնական այն հայտարարությունների վրա, որոնց համաձայն` ռազմաբազայի դուրսբերման հարց չկա: Ռուսական կողմից ևս նման ազդանշաններ չեն ստացվել»,- ասել է նա:   Հայաստանի ու Ռուսաստանի…

Կարդալ ավելին

Ստեփանավանի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է

Հունվարի 19-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-200 մետր։   «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են»,-հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Կարդալ ավելին

Պապիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը վերաբերող հարցեր

Հունվարի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ։   Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։   Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ջերմ հյուրընկալության համար:

Կարդալ ավելին

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրը

2024 թվականի հունվարի 15-ին հայկական որոշ թելեգրամ ալիքներում տեղադրվեց ադրբեջանցի զինվորների կողմից տարվա սկզբին նկարված մի տեսանյութ, որտեղ վերջիններս գտնվում են Հակակու գյուղի Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գյուղի ինքնապաշտպանության համար զոհված մասնակիցների հիշատակին կառուցված հուշահամալիրի մոտ։ Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։   «Տեսանյութից երևում է, որ հուշատախտակները ջարդված են,…

Կարդալ ավելին