
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նորացված տարբերանշան ունի
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան թարմացնում է իր տարբերանշանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի տարածած հայտարարությունից։ «ՀՖՖ-ի նորացված տարբերանշանը պահպանել է հնի հիմնական խորհրդանիշերը՝ Արարատի պատկերը, հայատառ գրությամբ հապավումը (ՀՖՖ), կառույցի անվան լատինատառ շրջանաձև գրությունը։ Ժամանակի հրամայականներից է, որ տարբերանշանները ստանում են ավելի նուրբ գծեր, ունենում են ավելի սահուն անցումներ տարրերի միջև, դրանց նրբերանգների ու գույների…