
Ֆրանսիայի Սենատը կքննարկի ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձև
Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման ցանկացած հետագա փորձ կանխելուն միտված բանաձև ընդունելու հարցը։ Այս մասին տեղեկացանք Ֆրանսիայի Սենատի կայքից։ «Ֆրանսիայի Սենատը ամենավճռական կերպով դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի կողմից իր դաշնակիցների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական հարձակումը, որը հանգեցրեց այնտեղ բնակվող գրեթե ողջ…