
Շարունակում ենք պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի համար և բոլոր ջանքերը գործադրել՝ ապահովելու նրանց վերադարձը հայրենիք․ Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարությունը․ «Արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելու մասին, կուզենայի նախ մեջբերել Մարկ Տվենի հետևյալ տողերը՝ «Իմ (Արցախի Հանրապետության ԱԺ) մահվան մասին լուրը խիստ չափազանցված է»: Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության ԱԺ գործունեությանը 2023թ սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտումից…