Շտապ օգնության խմբի վրա հարձակված եղբայրները ձերբակալվել են

Հունվարի 16-ին, ժամը 3.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել շտապօգնության մեքենայի վարորդը և հայտնել, որ կանչով մեկնել են Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարու փողոցի շենքերից մեկը, որտեղ դանակով հարձակվել են իրենց վրա, ինքը փախել է:   Ոստիկանոթյունից հայտնում են՝ ահազանգով նշված հասցե են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ…

Կարդալ ավելին

ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացնում է ծանր հետևանքների մասին՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտման դեպքում

Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։   Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ու սպառնալիքներ պարունակող վերջին…

Կարդալ ավելին

Սյունիքում երկու օրում արգելափակումից դուրս է բերվել 32 մարդատար և 106 բեռնատար ավտոմեքենա

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին փրկարարներն արտակարգ ռեժիմով շարունակում են օգնություն ցուցաբերել տեղացած առատ ձյան և սաստիկ բքի պատճառով արգելափակման, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին։   Հունվարի 15-ից 16-ը ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներն արգելափակումից դուրս են բերել 32 մարդատար և 106 բեռնատար ավտոմեքենա, համապատասխան օգնություն ցուցաբերել մոտ 210 քաղաքացու։   Չնայած եղանակային բարդ…

Կարդալ ավելին

ԵԱՏՄ երկրների համար պետք է գործեն ընդհանուր էներգետիկ շուկաներ՝ ոչ խտրական սկզբունքներով. Նիկոլ Փաշինյան

ԵԱՏՄ-ի առաջնահերթություններից է էներգետիկ անվտանգության ապահովումը. էլեկտրաէներգիայի և էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների արագացված ձևավորումը՝ առանց խտրական գործունեության սկզբունքներով, պետք է դառնա ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար տնտեսական գործունեության հավասար պայմանների ապահովման հիմքերից մեկը, այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում, որը նա հղել է 2024 թվականին Միության մարմիններում…

Կարդալ ավելին