
Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։ «Դատավոր Գագիկ Պողոսյանը 2 ամսով կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին»,- գրել է նա։

ԱԺ-ն գումարել է այս տարվա իր առաջին նիստերը. Օրակարգում 29 հարց է (ուղիղ)
Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 15-ին, գումարել է իր հերթական նիստերը, որի օրակարգում ընդգրլվել է 29 հարց: Մասնավորապես, օրակարգում են հետեւյալ հարցերը. – «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, – «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, – «Բնակչության…

Հանրային դժգոհությունը պետք է վերածվի իշխանության դեմ հանրային ընդվզման․ Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Ներկայում մենք ապրում ենք վերջին ժամանակների (հանրային անտարբերության պայմաններեւմ)՝ կարծես սովորական դարձած անորոշության, սակայն պատմական հիշողության առումով, այնուամենայնիվ, ազգային մեր պատկերին ոչ բնորոշ ու անսովոր միջավայրում: Փոփոխությունների պահանջված, բայց անկանխատեսելի քամիները պտտվում են մեր շուրջը, և քաղաքական մթնոլորտը գնալով դառնում է ավելի կատաղի և լարված: Թշնամու…